.jpg)
Հունիսի 13-ին տեղի ունեցավ Տիմ թափանցիկությունը երիտասարդների ուժերով ծրագրի առաջին դասըթնացը՝ Բլոգգինգ թեմայով: Արհեստավարժ մասնագետի շնորհիվ մասնակիցներին պարզ դարձավ, թե ի՞նչ է իրենից, առհասարակ, ներկայացնում բլոգը, ի՞նչ տեսակներ ունի այն, ո՞վ կարող է լինել բլոգգեր, ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ բլոգ ստեղծելու և այն առավել հայտնի և կիրառելի դարձնելու համար: Դասընթացի ընթացքում ոչ միայն մատուցվեց տեսական նյութ, այլև տեսականը վերածվեց գործնականի: Տեղում մասնագետի բացատրությամբ բացվեցին էլեկտրոնային փոստեր, անհատական բլոգներ, տեղադրվեցին նյութեր: Մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ նաև հղելու իրեն հուզող հարցերը և ստանալ դրանց սպառիչ պատասխանները: Ողջ դասընթացի ընթացում տիրում էր նաև ջերմ ընկերական մթնոլորտ: Մասնակիցների այն ակնկալիքներն ու սպասելիքները, որոնք կապված էին դասընթացի հետ արդարացվեցին. բոլորը հեռացան գոհ և, որ ամենակարևորն է՝ զինված նոր գիտելիքներով:
Հուսով եմ նույն ոգևորվածությամբ էլ կշարունակենք հաջորդիվ:
ОтветитьУдалитьԲավականին ոգևորիչ է հատկապես այն փաստը, որ արդեն երկու անգամ տեղի է ունենում հանդիպում-քննարկում, որը մեզ տալիս է ոչ միայն բավականին հագեցած, բոլորիս համար ամհրաժեշտ ինֆորմացիա, այլև ամբողջ դասընթացի ընթացքը ոչ մի ձանձրույթ չի պատճառում. լի է պրակտիկ աշխատանքներով, բուռն քննարկումներով, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորության ընձեռմամբ:Կցանկանայի շնորհակալություն հայտնել հատկապես դասընթացավարներին,ինչպես նաև մասնակիցներին՝ հաճելի շփման, ջերմ մթնոլորտի ստեղծման և միմյանց հետ համախմբված լինելու համար: Շարունակենք նման կազմակերպվածությամբ:
ОтветитьУдалитьՆերկայիս արագ զարգացող տեխնիկայի ժամանակաշրջանում կարևորում եմ նմանատիպ դասընթացների կազմակերպման և գրագետ մատուցման անհրաժեշտությունը:
ОтветитьУдалитьԻնձ թվում է, որ այս դասնթացը լավ խոչնդոտ կհանդիսանա մեր ծրագրի հիմնական գաղափարին հասնելու համար
ОтветитьУдалить