Հանդիպման շրջանակներում ներկայացվեցին ծրագրային գործողությունները և դրանց մանրամասները: Հարց ու պատասխանի հատվածին ակտիվ մասնակցությունը ցույց տվեց` որքան հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն կա մասնակիցների շրջանում:
Ներկա գտնվողների ակտիվությունն ու ստեղծագործ մոտեցումները ոգևորության շունչ հաղորդեցին հանդիպմանը: Ընկերական ու անկաշկանդ մթնոլորտում ներկայացվեց նաև ՀԿ Կենտրոնի ընդհանուր գործունեությունը անմիջականորեն մասնակիցների կողմից:
Սպասում ենք ձեր ակտիվ մասնակցությանը այս և մեր FB-յան էջում:
Բարի ուշ երեկո բոլորին :)
ОтветитьУдалитьԻրոք, որ առաջին հանդիպումը լավ անցավ:
Ուրախ եմ այս ծրագրի շրջանակներում տեսնել շատ հարազատ դեմքերի եւ, իհարկե, նույնչափ ուրախ եմ նոր ծանոթությունների համար:)))
Հուսով եմ, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում կտիրապետենք մեզ անհրաժեշտ գիտելիքներին՝ ՏԻՄ-ի վերաբերյալ եւ անմոռանալի ժամանակ կանցկացնենք՝ ընկերանալով միմյանց հետ:
Հարգանքներով եւ սիրով՝
Նարինե