ՀԿ Կենտրոն Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն իրականացնում է «ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Վանաձորի ՏԻՄ գործունեությանթափանցիկությանն ու հաշվետվողականությանը երիտասարդներին կրթելու,գործնական հմտություններ ձևավորելու և փորձի փոխանակման միջոցով:
Ծրագրի շրջանակներում Վանաձորի 20 երիտասարդներ հնարավորություն կստանան տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել ՏԻՄ օրենսդրության և գործառույթների, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների գործունեության մասին մասնակցելով ծրագրային գործողություններին:
Ծրագրի ընթացքում նախատեսված են հետևյալ գործողությունները՝
- Կարողությունների զարգացման դասընթացներ հետևյալ թեմաներով՝
Առաջնորդություն, Ռազմավարական պլանավորում, PR և աշխատանք ԶԼՄ-ների հետ, մասնակցային կառավարում, համայնքային բյուջե, հանրային ծառայությունների մատուցում և իրագործում, ՏԻՄ օրենսդրություն
- Ուսումնական պրակտիկա Վանաձորի ՏԻՄ-ում և հեռուստաընկերություններում
- Ուսուցողական/փորձի փոխանակման ներկայացուցչական այց Բաթումի
- ՏԻՄ վերաբերյալ տեղեկատվական և ուսուցողական ռեպորտաժների պատրաստում և հանրայնացում
- ՏԻՄ գործունեությունը լուսաբանող ֆիլմի նկարահանում է հանրայնացում
Комментариев нет:
Отправить комментарий