четверг, 11 июля 2013 г.

Հաջող սկիզբը դրված է

Ահա և սկսվեց այնքան շատ ցանկալի պրակտիկան: Ինչ կա ավելի լավ, քան այն, որ դու կարողանում ես գործածել պահուստային ֆոնդում մնացած քո գիտելիքները: Մեր, այսպես ասած, առաջին աշխատանքային օրը սկսվեց քաղաքապետարանի  մասին տեղեկություն ստանալով: Իհարկե, նախքան այդ մենք արդեն սովորել էինք մեզ անհրաժեշտ ինֆորմացիան, բայց ամեն դեպքում շատ հաճելի էր նաև լսել հենց քաղաքապետարանի աշխատակցի:  Անկեղծ ասած, ինձ մոտ սխալ ձևավորված կարծրատիպ կար, որը զրույցի ժամանակ մասամբ փոխվեց: Շատ հաճելի էր, որ մեզ գրկաբաց ընդունեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար պարոն Սիմոնյանը, խոստացավ ամեն կերպ աջակցել մեզ և պատասխանել մեր բոլոր հարցերին ոչ միայն տվյալ ծրագրի շրջանակներում, այլ նաև ծրագրից դուրս:

Հաջող ու հետաքրքիր մեկնարկը դրված է: 


1 комментарий: