понедельник, 19 августа 2013 г.

Մենք Բաթումի քաղաքապետարանում



Մոտենում է իր ավարտին «ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով» ծրագիրը: Օգոստոսի 12-15 ծրագրի 8 մասնակիցները և ՏԻՄ-ի 5 անդամները` 3 ավագանի, 2 քաղաքապետարանի բաժնի պետեր, պաշտոնական այց կատարեցին Վանաձորի քույր քաղաք` Բաթումի: Այցի նպատակն էր ծանոթանալ Բաթումի քաղաքի ՏԻՄ-ի կառավարմանը, մասնավորապես` քաղաքի գործունեությանն ու աշխատանքներին, ինչպես նաև կատարել փորձի փոխանակում տվյալ ոլորտում: Ծրագրի մասնակիցները ջերմ ընդունելության արժանացան Բաթումիի քաղաքապետ` Ջեմալ Անանիձեի և քաղաքապետարանի այլ աշխատակիցների կողմից: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին քաղաքապետարանի կատարած և կատարվելիք աշխատանքների մասին, լայն հնարավորություն ընձեռվեց մասնակիցներին հղել իրենց բոլոր հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց սպառիչ պատասխանները: Եղան առաջարկներ նաև հետագայում համատեղ ծրագրերի իրականացման և փոխադարձ այց կատարելու վերաբերյալ: Նշենք, որ հանդիպումն անցավ ջերմ, ընկերական մթնոլորտում: Հաջորդիվ տեղի ունեցավ  Բաթումի քաղաքի կողմից կազմակերպված նմանատիպ ծրագրի մասնակիցների հետ հանդիպումը, որին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հաջորդ նյութում: Տեղեկացնենք նաև, որ բացի պաշտոնական այց քաղաքապետարան, մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց անցկացնել իրենց ակտիվ հանգիստը` կատարելով փոքրիկ էքսկուրսիա Բաթումի քաղաքի տեսարժան վայրերով:

 Գիտելիքներ, փորձ, տեղեկատվություն, ակտիվ հանգիստ, նոր ծանոթություններ, ընկերներ, արևային տրամադրություն և հաճելի ժամանց. ահա այն ամենը ինչ իրենց հետ հայրենի քաղաք բերեցին ծրագրի մասնակիցները:

 Հ.Գ. Շնորհակալություն ՀԿ Կենտրոնին ընձեռված հնարավորության համար...

Комментариев нет:

Отправить комментарий