Հունիսի 16 - ին ՀԿ կենտրոնում ՏԻՄ
թափանցիկությունը երիտասարդների ուժերով ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասընթացը՝
"ՏԻՄ օրենսդրություն", որը վարեց փորձառու մասնագետ
և ոլորտին քաջատեղյակ Տաթևիկ Այվազյանը: Դասընթացի ժամանակ մասնակիցները սահմանեցին
և իմացան ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները, ավագանու կանոնակարգը,
լիազորութունները, ծանոթացան, թե ինչպես են կատարվում ՏԻՄ ընտրություները, ինչպես են
կայացվում, հաստատվում և վերահսկվում ՏԻՄ որոշումները: Մասնակիցները իրենց գիտելիքները
ամրապնդեցին թեստային վարժությունների և այլ աշխուժացնող խաղերի միջոցով: Թեման, լինելով
ծավալուն և բազմաբովանդակ, բավականին հետաքրքրեց երիտասարդներին և, կարելի է ասել,
դասընթացքը հետագայում կծառայի իր բուն նպատակին: Հարկ է նշել նաև, որ դասընթացը ընդմիջվեց
սուրճի և ճաշի հյուրասիրությամբ, որի համար ևս մեկ անգամ շնորհակալություն ՀԿ կենտրոնին:
Հուսով ենք, ինչու չէ նաև համոզված ենք, որ դասընթացները էլ ավելի կհետաքրքրեն մասնակիցերին
ու կօգնեն հասնել հաջողության:
Համամիտ եմ քեզ հետ, Անի ջան: ՏԻՄ օրենսդրության վերաբերյալ դասընթացն իսկապես շատ բազմաբովանդակ էր ու արդյունավետ: Շնորհակալ եմ մեր հիանալի դասընթացավարին մեզ այսչափ գիտելիքներ ու հմտություններ հաղորդելու համար, մյուս մասնակիցներին՝ բովանդակալից քննարկումների համար, Անի ջան քեզ՝ այս գրառումը կատարելու համար, և բոլոր նրանց, ովքեր արդեն իրենց ներդրումն են ունեցել մեր բլոգի աշխատանքներում: Եվ ամենամեծ շնորհակալությունը ծրագրի կազմակերպիչներին ու այն իրականացնողներին:
ОтветитьУдалитьմիանում եմ քեզ!
УдалитьԱնի ջան շնորհակալություն բովանդակալից հոդվածի համար, չլինելով սեմիմարին մասնակցած` լիովին պատկերացում կազմեցի ընթացքի մասին;ՃՃՃ
ОтветитьУдалитьԽնդրեմ Քրիստինե ջան,Նունեի ուղարկած նյութն էլ որ կարդաս ամեն ինչ կհասկանաս:
ОтветитьУдалить<< Տիմ-ի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը>>, << ՏԻՄ-ի ընտրությունները>>, <>, <>, << Ավագանու գործառույթները>>, <> այս թեմաներին վերաբերող հարցերն այլևս անցյալում են մեզ՝ <> ծրագրի մասնակիցներիս համար: Սրանք էին այն թեմաները,որոնք սեմինար-դասընթացի ընթացքում քննարկվեցին և որոնց շուրջ մենք՝մասնակիցներս, ձեռք բերեցինք մաքսիմալ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք համոզված եմ մեզանից յուրաքանչյուրը կօգտագործի և կկիրառի իր հետագա գործունեության ընթացքում: Եվս մեկ անգամ շնորհակալություն և՛ դասընթացավարին, և՛ ծրագրի կազմակերպիչներին:
ОтветитьУдалитьթեև իմ գրածներից որոշ բաներ այդպես էլ մնացին չակերտներում, հուսամ հասկացաք իմաստը :))))))
ОтветитьУдалить