пятница, 21 июня 2013 г.

ՀԱՆՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ

Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպված “ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով” ծրագրի երրորդ` “Հանրային բյուջե” թեմայով դասընթացը, որը  բավականին ընդգրկուն և մատչելի ներկայացրեց սեմինարավար  Քրիստինե Ղևոնդյանը:  Մանրամասնորեն ներկայացվեց հանրային բյուջեի էությունը, կառուցվածքը, բաղկացուցիչ մասերը, դրա տեսակները, վերջիններիս  առավելությունները և թերությունները, սոցիալ-տնտեսական նշանակությունը, առաքելությունը, նպատակները: 

Նշենք նաև, որ համայնքի բյուջետային մշակման, կազմման, հաստատման և վերահսկման գործընթացների վերաբերյալ  ինտերակտիվ բանավեճերի միջոցով և իրենց տեսական գիտելիքների շնորհիվ մասնակիցները  կարողացան ներգրավվել թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկումներին և  փորձեցին   հնարավորինս հետաքրքիր ներկայացնել այն: 
Թեման շատ արդիական է և ակտուալ, որը ևս մեկ քայլ է ավանդական հասարակությունից անցում կատարել քաղաքացիական հասարակության, և դիտարկել անձին ոչ թե անհատ, այլ քաղաքացի, ով պահանջատեր է և, միառժամանակ, գիտի իր պարտականությունները:    
Մասնակիցների հավաստմամբ սա ևս մեկ խթան է, որը կնպաստի ոչ միայն  քաղաքացու հայեցակարգի կերտմանը, այլ նաև կնպաստի ՏԻՄ գործունեության ակտիվացմանը, թափանցիկությանը և հրապարակայնությանը:
                                                        Օպերատոր`  Ելենա Սաքանյան


6 комментариев:

  1. Շնորհակալություն ժողովուրդ ջան, շատ լավն է

    ОтветитьУдалить
  2. ՁԵԶ ԵՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՅՍՊԻՍԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ:

    ОтветитьУдалить
  3. ՁԵԶ ԵՆՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՅՍՊԻՍԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ:

    ОтветитьУдалить
  4. Շնորհակալություն բոլորին` ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին միասնական ուժերով ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

    ОтветитьУдалить
  5. իսկապես շատ հագեցած դասընթաց էր, որը հնարավորություն տվեց տեղեկանալու և հստակ պատկերացնելու այն ամնեը, ինչը կապված է ՛՛Հանրային բյուջեի՛՛ հետ....շնորհակալություն հետաքրքիր դասընթացի համար

    ОтветитьУдалить
  6. շնորհակալություն նաը Ելենա Սաքանյանին հետաքրքիր և բովանդակալից տեսանյութի համար....Արմինե ջան քեզ էլ շնորհակալություն նյութի համար :))))

    ОтветитьУдалить