пятница, 26 июля 2013 г.


 
        Սիրով պետք է տեղեկացնեմ, որ մեր խմբի կողմից պատրաստված առաջին տեսանյութը արդեն պատրաստ է: 
       Հուլիսի 24-ին Լոռի հեռուտաընկերության եթերում ցուցադրվեց մեր մի քանի պրակտիկաների ընթացքում սովորած գիտելիքների արդյունքը՝ տեսանյութը: Պրակտիկայի ընթացքում իր փորձն ու գիտելիքներն էին մեզ փոխանցում մեր պրակտիկայի ղեկավար Հրայրը և պրակտիկայի մասնակիցներից Ելենան, ով ևս աշխատում է հեռուստաընկերությունում: Նրանց օգնությամբ էլ ծանոթացանք և սովորեցինք թե ինչես նկարահանել տեսանյութ, գրել “ճիշտ” նյութեր, կարդալ և ձայնգարել այդ նյութերը, ինչի վառ ապացույցն է արդեն իսկ եթերում ցուցադրված, մեր պատրաստած տեսանյութը: Այդ ամենը տեղի էր ունենում հեռուստաընկերության աշխատակիցների ընկերական և ջերմ մթնոլորտում: 
       Մեր ամբողջ խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Լոռի հեռուտաընկերության ողջ անձնակազմին իրենց ջերմ վերաբերմունքի համար:
        Հաջողություն մաղթենք մեր դեռևս շարունակվող պրակտիկային, հուսալով, որ հաջորդ տեսանյութը ևս կպատրաստենք ի շնորհիվ թիմային աշխատանքի և մեծ պատրաստակամության:
     Տեսանյութը կարող եք դիտել հետևելով նշված հղմանը.
http://www.youtube.com/watch?v=mUwIGslYUiQ&feature=share&list=UURNoF6J_YwmL09LZxJGKSTg











Комментариев нет:

Отправить комментарий