понедельник, 22 июля 2013 г.

՛՛ՀԿ՛՛- ից Քաղաքապետարան
Հուլիսի 22-ին ՛՛ՀԿ՛՛ կենտրոնի ծրագրի մասնակիցները,այսինքն մենք, հերթական այցը կատարեցինք քաղաքապետարան: Նիստերի դահլիճում մեզ ընդունեց սպորտի  և  ֆիզկուլտուրայի բաժնի պետ Գևորգ Մացակյանը: Պրն. Մացակյանը մանրամասնորեն ներկայացրեց Վանաձորի ընդհանուր պատկերը սպորտի բնագավառում և հավելյալ ինֆորմացիա տվեց մարզիկների և նրանց հաջողությունների մասին: Պրակտիկան հետաքրքիր էր ու ինֆորմացիայով լի:Իսկ այն մասնակիցները,ովքեր չէին եկել, ստորև ներկայացված ինֆորմացիայով կարող են հարստացնել գիտելիքները. Վանաձորի իրավասության (հովանավորության) տակ մտնում են քաղաքի 9 մարզադպրոցներ, որտեղ մարզվում են 2500-2600 մարզիկներ՝
- ՕՀՄՄՄԴ (Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց)
- թեթև ատլետիկայի և ձմեռային մարզաձևերի մարզադպրոց
- ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոց
- շախմատի մարզադպրոց
- ֆուտբոլի մասնագիտացված մրզադպրոց
- Կենտրոն համալիր մարզադպրոց
- լողի մանկապատանեկան մարզադպրոց
- Տարոն համալիր մարզադպրոց
- Բազումի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց:



Комментариев нет:

Отправить комментарий