Հուլիսի 2-ը հագեցած օր էր " ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով" ծրագրի մասնակիցների համար: Այսօր նախատեսված էր երկու դասընթաց` <Մասնակցային կառավարում> և <PR> թեմաներով: Առաջինը նպատակաուղղված էր բացահայտելու "լավ կառավարման" սկզբունքները` որպես ժողովրդավարության անբաժանելի մաս և այդ գործընթացում մասնակցային կառավարման անհրաժեշտությունն ու առավելությունները: Սակայն, որպես արդեն ռազմավարական մտածողություն ունեցող երիտասարդներ, քննարկեցինք նաև մեդալի հակառակ կողմը` մասնակցային կառավարման
ահմանափակումները, ինչպիսիք են գործընթացի ժամանակատարությունն ու ծախսատարությունը, քաղաքացիների` անհրաժեշտ հմտությունների պակասը: Առանձնացրինք քաղաքացիների մասնակցության աստիճանների (իրազեկում, խորհրդակցում և մասնակցություն) բովանդակությանը և կիրառության ձևերին:
Հաջորդ թեման ուղղված էր հանրային կապերի (PR- Public Relations) ուսումնասիրությանը: Ծանոթացանք PR գործիքներին, հաղորդակցության անհրաժեշտ որակական բնութագրիչներին, կոմունիկացիայի կողմերին, ուղիներին, արտաքին և ներքին PR-ի նշանակությանը: Ստացված ինֆորմացիան տեղայնացրինք Վանաձորի ՏԻՄ-ի օրինակով, իրականացրինք քննարկում ՏԻՄ-ի ` PR-ռազմավարություն ունենալու անհրաժեշտության վերաբերյալ: Ամբողջ դասընթացի ընթացքում տեսական գիտելիքները ամրապնդեցինք ու կիրառեցինք գործնական խաղերով, նաև իրավիճակային դերախաղով, ինչը իրապես հետաքրքիր և մեծ ոգևորությամբ անցավ:
Այսքանով " ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով" ծրագրի դասընթացների փուլն ավարտվեց...հերթը պրակտիկ փորձինն է....
Սպասե'ք մեզ...Մենք գալիս ենք!!!!!!!!!!!
Комментариев нет:
Отправить комментарий