суббота, 29 июня 2013 г.

Պետական երիտասարդական քաղաքականությունը ՀՀ մարզերում ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Հանդիպման ընթացքում խոսվեց մարզպետարանին առընթեր երիտասարդական խորհրդի ստեղծման և ՀՀ երիտասարդական մայրաքաղաք մրցույթի անցկացման պայմանների մասին: Սպորտի երիտասարդության հարցերի նախարարությունը սկսել է մարզային ակտիվ հանդիպումների շարք, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել համապատասխան մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և ակտիվ ՀԿ-ների հետ, ովքեր ավելի սերտ առնչություն ունեն երիտասարդներին և նրանց վերաբերվող հարցերին: Մայրաքաղաք-մարզեր փոխհամագործակցության արդյունքում սպորտի երիտասարդության հարցերի նախարարությունը հնարավորություն կունենա ստեղծված խորհրդի միջոցով իմանալու տվյալ մարզի հիմնախնդիրներն ու իրականացվող աշխատանքները: Խորհրդի ստեղծումը դեռևս քննարկման փուլում է և ինչպես նշեց սպորտի երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը նախատեսվում է, որ խորհրդի ստեղծումը կձևավորվի համակառավարման սկզբունքով և կօգնի երիտասարդներին առնչվող հարցերն առավել ուշադրության կենտրոնում պահել: Ստեղծված խորհուրդը 3 ամիսը մեկ անգամ կունենա, որի շրջանակներում կքննարկվեն երիտասարդներին առնչվող խնդիրներ: Մարզպետարանին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը հնարավորություն կտա տվյալ մարզում իրականացվող ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնել:
Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթին մասնակցելու համար Հանրապետության բոլոր քաղաքները մինչև հունիսի 15-ը կարող են ներկայացնել հայտ, որից հետո կհռչակվի 2012թ-ի երիտասարդական մայրաքաղաքը: 
http://www.youtube.com/watch?v=y7WPyn9Lw80

3 комментария:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. Շատ հետաքրքիր նախաձեռնություն է և շատ մեծ օգուտ կտա մեր քաղաքին.զինվենք համբերությամբ:

    ОтветитьУдалить
  3. Karcum em ays xorhrdi andamner@ drakan azdecutyun kunenan marzum arka shat xndirneri lucman@, eritasardneri deri karevorutyan gitakcman@.

    ОтветитьУдалить