четверг, 18 июля 2013 г.


Հերթական այցը Վանաձորի քաղաքապետարան...


<<ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով>> ծրագրի մասնակիցները շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը պրակտիկայի շրջանում: Այսօր հերթական այց կատարեցինք քաղաքապետարան. այս անգամ հանդիպումը <<Կրթության և Մշակույթի>> բաժնի պետ` Գագիկ Աղաբաբյանի հետ էր:  Պրն. Աղաբաբյանը հստակ բացատրեց բաժնի ֆունկցիաներն ու ծավալած գործունեությունը, խոսեց  կատարված աշխատանքների մասին: Մեզ` մասնակիցներիս, լայն հնարավորություն ընձեռնվեց տալ մեզ հուզող բոլոր հարցերն ու ստանալ դրանց սպառիչ պատասխանները: Քննարկման արդյունքում նաև մասնակիցներիս կողմից կատարվեցին մի շարք առաջարկություններ, որոնք, վստահ եմ, առաջիկայում բաժնի կողմից ձեռնարկված աշխատանքների ընթացքում, անպայման,  հաշվի կառնվեն: Վերջում նաև մեր պատրաստակամությունը հայտնեցինք  առաջիկայում Վանաձորի տոնին նվիրված միջացառմանը մեր իսկ անմիջական մասնակցությունը ցուցաբերելուն, ինչպես նաև ինքնրես ինչ-որ նոր գաղափարով հանդես գալուն: Հերթական անգամ քաղաքապետարանից հեռացանք գոհ և որ ամենակարևորն է` զինված նոր գիտելիքներով: Նշեմ նաև, որ ողջ հանդիպման ընթացքում տիրում էր ջերմ, հաճելի ընկերական մթնոլորտ: 

Комментариев нет:

Отправить комментарий