Օգոստոսի 14-ին Բաթումի քաղաքապետարանում
տեղի ունեցավ ծրագրով նախապես չպլանավորված, սակայն շատ արդյունավետ հանդիպում: Տեղի
ակտիվ երիտասարդության հետ, որոնք պրակտիկա էին անցնում Բաթումիի քաղաքապետարանում
Պրոգրես ՀԿ-ի կողմից իրականացվող նմանատիպ ծրագրի շրջանականերում:
Հանդիպումն սկսվեց երկու կողմերի ծանոթությամբ,
յուրաքանչյուր կողմ ներկայացավ, ներկայացրեց իր կողմից իրականացվող ծրագիրը: Հանդիպման
ընթացքում առաջարկվեցին հետաքրքիր գաղափարներ ` կապված «քույր քաղաքների» ոչ միայն
ՏԻՄ այլև ոչ - քաղաքական կազմակերպությունների համագործակցության նպատակով: Մասնավորապես
առաջարկվեց որպես ներկայիս ծրագրերի երկուստեք շարունակություն ապահովել ևս մեկ` համատեղ
ծրագիր: Այս անգամ արդեն Բաթումի-Վանաձոր այցելության փորձի փոխանակությամբ: Բաթումիի
և Վանաձորի ՏԻՄ-երի պաշտոնական ներկայացուցիչնեըն իրենց ոգևորությունը և աջակցութունը
հայտնեցին նմանատիպ նախաձեռնություններին:
Հանդիպման վերջում երիտասարդները ունեցան
հնարավորություն ոչ- ֆորմալ շփման և գաղափարների փոխանակման: Ձևավորված էր ընկերական
մթնոլորտ, բարեկամական տրամադրվածություն և խոսքը գործի վերածելու հստակ դիրքորոշում:
Երիտասարդները
հրաժեշտից առաջ փոխանակվեցին կոնտակտային տվյալներով` հետագա համագործակցությունը վիրտուալ
հարթակում շարունակելու համար: