суббота, 22 июня 2013 г.


       Հունիսի 22 - ին ՀԿ կենտրոնում  <<ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական սեմինար-դասընթացը <<Ռազմավարական պլանավորում>> թեմայով, որը յուրօրինակ և առանձնահատուկ ձևով մատուցվեց դասընթացավար  Արշավիր Ղուկասյանի կողմից: 

     Սկզբում ներկայացնեմ դասընթացի ընթացքում քննարկվող թեմաները.
    -Ինչ է պլանավորումը:
      -Որոնք են պլանավորման խնդիրները,գործառույթները,մակարդակները:

    -Ինչպես կարելի է սահմանել ռազմավարական նպատակները և խնդիրները:
    -Ինչ ենք հասկանում հեռանկար ասելով:
    -Ինչ է իրենից ներկայացնում ուժեղ և թույլ կողմերի (SWOT) վերլուծությունը:
    Նշենք այն կարևոր և գովելի փաստի մասին, որ այս դասընթացը, ինչպես և մյուս նախորդ դասընթացները, իրականացվեց ինտերակտիվ մեթոդների, դիտազննական պարագաների, անհատական և խմբային գործնական աշխատանքների, վարժությունների միջոցով




 Դասընթացի ընթացքում մենք` մասնակիցներս, ծանոթացանք ռազմավարական պլանավորման գաղափարին, որը կնպաստի մեր կողմից ռազմավարական մտածելակերպի առավելությունների օգտագործմանը, պլանավորման որոշակի գործիքների ձեռք բերմանը, մեր կյանքում, առօրյայում անհրաժեշտ ՈՒԹՀՍ (SWOT) ճիշտ վերլուծության իրականացմանը: Սեմինարի ընթացքում մենք` երիտասարդներս, որոշակիորեն փորձեցինք ներկայացնել մեր երազած Վանաձոր քաղաքի հեռանկարը, որի իրականացմանը պետք է նպաստենք բոլորս: Մենք պիտի ձգտենք ստեղծել <<Երջանկության քաղաք>> Վանաձոր, որը կդառնա բոլորիս պարծանքը:   






     Մենք մեր խորին երախտագիտությունն ենք ուզում հայտնել այս ծրագրի ղեկավարներին /հատկապես Ն.Գրիգորյանին/, փորձառու դասընթացավարներին: Կարծում եմ, յուրաքանչյուր դասընթաց առանձնանում է իր յուրօրինակ մատուցմամբ, գործնական աշխատանքների հետքրքիր կազմակերպմամբ, կազմակերպչական աշխատանքների լիարժեք կատարմամբ, դիտազննական պարագաների հագեցվածությամբ և ամենակարևորը անմիջական մթնոլորտի ստեղծմամբ:       
     Շնորհակալություն դասընթացավար Արշավիր Ղուկասյանին մեզ նորանոր գիտելիքներ հաղորդելու, թեմայից դուրս հավելյալ, բոլորիս հետաքրքրող հարցերի շուրջ խոսելու, կարևոր խորհուրդների, և իհարկե, անկրկնելի բանաստեղծական խոսքերի և բոլորիս դրական տրամադրություն ապահովելու համար:  




ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

2 комментария:

  1. Օֆելյա ջան, շնորհակալություն նյութի և դրական արձագանքի համար

    ОтветитьУдалить
  2. շշշշաաաատ լավ անցավ այս դասընթացը...ես կասեի ամենա-ամենա-ամենան էր....գիտելիքներ ստացանք ոչ միայն թեմայի վերաբերյալ, այլ նաև առհասարակ կյանքի շատ ու շատ ոլորտների վերաբերյալ....կուզոենայի, որ բոլոր սեմինարավարները լինեին պրն. Արշավիրի նման :)))

    ОтветитьУдалить