Առաջնորդ, թե Կառավարիչ
Հունիսի
23 - ին ՀԿ կենտրոնի դահլիճում հետաքրքիր քննարկումներ էին ընթանում, որոնք ուղեկցվում
էին զվարճալի, բայց և միաժամանակ ուսուցանող խաղերով: Ձեզ արդեն հետաքրքրեց թեման:
Այս անգամ մենք հավաքվել էինք լսելու, քննարկելու
և ընդհանրապես հասկանալու, թե վերջապես ինչ է այդ առաջնորդություն ասվածը: Անկեղծ ասած,
գուցե մեզնից յուրաքանչյուրը սկզբում այնքան
էլ լավ չէր տարանջատում առաջնորդին կառավարչից, բայց շատ քննարկելուց ու բանավիճելուց
հետո բոլորն էլ ընդունեցին, որ առաջնորդը ճիշտ գործողություն է անում, իսկ կառավարիչը
գործողությունը ճիշտ է անում: Ավելի վիճահարույց է այն հարցի որոշումը, թե արդյոք առաջնորդ
ծնվում են, թե՝ դառնում, կամ էլ կարելի առաջ քաշել և մեկը, և մյուսը: Իհարկե, խոսեցինք
նաև առաջնորդին բնորոշ առաձնահատոկություններից, որ պետք է տարբերել սովորական հատկանիշներից;
թե հարաբերությունների ինչպիսի մակարդակներ կան: Բայց դե ամեն դասընթացի հետ առնչվող
մի բան կա, որ այդ դասընթացի մյուս բոլոր սեմինարներից առանձնացնում է: Դա տեսական
նյութի տալու ու դրանք գործնականի հետ հետաքրքիր կերպով միացնելու մեթոդիկան էր: Նման
ձևով ավելի հեշտ ես հասկանում ինչ ես սովորում, ինչու ես սովորում, ինչին է այն ծառայելու
և այլն:
Էսօրվա սեմինարը կյանքում չեմ մոռանա...մանավանդ,որ մի տուն նկարելու համար զոհեր էինք ունենալու...համել շաաաաատ համով ընդմիջումն էր լավը...ապրեն Քրիստինեն ու Անդրանիկը :)
ОтветитьУдалитьես արդեն ահավոր փոշմանեցի, որ բաց եմ թողել այս դասընթացը....ամեն դեպքում ուրախ եմ, որ գոնե դոււք եք ներկա եղել մասնակիցներ ջան :)))) իսկ առաջնորդ կարծում եմ ծնվում են, ոչ թե դառնում.....
ОтветитьУдалить